Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը և Լա Սկալա թատրոնի ակադեմիան  համագործակցության հուշագիր են ստորագրել 

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը եւ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիան այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի նպաստել երկու հաստատություններում կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաեւ սահմանել թատրոնների միջեւ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական եւ տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում․ տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը եւ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների եւ արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։

Մաեստրո Կարեն Դուրգարյանի խոսքով սա բացառիկ եւ աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը ֆոտո եւ վիդեոնկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի, բեմական լուսավորման եւ ձայնային ռեժիսուրայի, բեմական գրիմի եւ բեմական կոստյումների մշակման ոլորտներում։

Լուիզա Վինչին, կարեւորելով այս համագործակցությունը, նշել է, որ Ակադեմիան եւ իր գործընկերները կանեն առավելագույնս այս ծրագրի շրջանակում։ Ծրագիրը կնպաստի ոչ միայն թատրոնի ստեղծագործողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, այլեւ թույլ կտա զարգացնել բեմի տեխնիկական սպասարկումը եւ ժամանակակից կառավարումը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր հերթին մեծապես արժեվորել է այս փոխգործակցությունը, նշելով, որ Կառավարության եւ Նախարարության առաջնահերթություններից է հայ մշակույթի հանրահռչակումը, եւ սա գերազանց հնարավորություն է այդ նպատակն իրագործելու համար։ «Ուսանելով նման հեղինակավոր կառույցում՝ հայ մասնագետները կզարգացնեն իրենց մասնագիտական փորձառությունը՝ աշխատելով ժամանակին համընթաց եւ նպաստելով հայ մշակույթի եւ արվեստի զարգացմանը»,- նշել է փոխնախարարը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջազգային ներկայացուցիչ Էտտորե Վոլոնտիերին։ «Ես հայաստանյան օպերային թատրոնում առաջին անգամ եղել եմ 1992 թվականին, տեսել եմ, թե ինչ դժվարին ուղի է անցել թատրոնը, աշխատել եմ բազմաթիվ տաղանդավոր հայ արտիստների հետ, ովքեր մեծ բեմեր են նվաճել, ինչպես նաեւ արձանագրել եմ, թե ինչ մեծ զարգացում է ապրում թատրոնը հատկապես վերջին տարիներին։ Վստահաբար կարող եմ ասել, որ մաեստրո Դուրգարյանի այս նախաձեռնությունն առավելապես նոր նշաձող կսահմանի թատրոնի զարգացման գործում»,- հավելել է Վոլոնտիերին։

Նշենք, որ կրթական ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի՝ 2025 թվականի գարնանը։