Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիան 4590 հետաքննություն է սկսել և 33 մարդ բանտարկել՝ համաձայն 2022 թվականի ապատեղեկատվության մասին օրենքի։Այս մասին հաղորդում է ԶԼՄ-ների և իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիան, գրում է Stockholm Center for Freedom-ը։ 

Խորհրդարանում արդարադատության հանձնաժողովի նիստի ժամանակ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ նոր օրենքի ընդունումից հետո վերջին երկու տարում դեպքերի աճ է գրանցվել: Իշխանությունները 2022 թվականին 216 անձի մասնակցությամբ 139 հետաքննություն են սկսել, 2023 թվականին եղել է արդեն 2381 գործ, իսկ 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ ՝ 1668։

Նոր օրենքը քրեականացնում է «կեղծ տեղեկատվության» տարածումը։ Քննադատներն ասում են, որ օրենքի անորոշ ձևակերպումները թույլ են տալիս իշխանություններին կամայականորեն թիրախավորել լրագրողներին, ակտիվիստներին և այլախոհներին: 2023 թվականին Սահմանադրական դատարանը մերժել էր դրա վերացման դեմ բողոքները։

Հաղորդվում է, որ օրենքի ընդունումից հետո առնվազն 56 լրագրող, խմբագիր և մեդիա մենեջեր ենթարկվել  է հետապնդման։ Թիրախավորվածների թվում են Ահմեթ Քանբալը Mezopotamya գործակալությունից, Իսմայիլ Արը BirGün-ից և Գյոքհան Օզբեքը 23 Derece-:

«Այս կանոնակարգը ոչ թե հասարակական կարգը պաշտպանելու, այլ գրաքննության մասին է։ Մենք շարունակելու ենք պայքարել և պաշտպանել լրագրողական սկզբունքները»,- հայտարարել է Քանբալը։

Մինչ որոշ լրագրողներ, ինչպիսիք են Halk TV-ից Դինչեր Գյոքչեն և Gazete Pencere-ի Նիլայ Ջանը, ձերբակալվել և ավելի ուշ ազատ են արձակվել, մյուսները, ներառյալ Սինան Այգյուլը Bitlis News-ից և եղբայրներ Ալի և Իբրահիմ Իմաթները Mutlu Shehir Osmaniye-ից, բանտարկվել են։

Չնայած խորհրդարանում հնչած այս տվյալների՝ արդարադատության նախարարությունը հրապարակային վիճակագրություն չի տարածել: Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից տեղեկատվության տրամադրման կրկնակի հարցումները մերժվել են: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Նուրեթին Ալանը, որը կիսվել է այդ տվյալներով խորհրդարանում, չի պատասխանել պարզաբանումների հարցումներին:

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և «Լրագրողներ առանց սահմանների»-ն (RSF) կոչ են արել չեղյալ համարել օրենքը՝ զգուշացնելով խոսքի ազատության վրա դրա զսպող ազդեցության մասին:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյան