Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:

«ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման հաջորդականությունը: Արդյունքում որոշում է կայացվել աշխատանքները սկսել Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումից»,- ասված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Աշխատանքային խումբն այնուհետև այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում գտնվող 19-րդ դարի նորահայտ հուշարձան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի:

Նշվում է, որ մասնագետները տեղում ծանոթացել են իրականացված վերականգնման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտարկումները և տվել համապատասխան հանձնարարականներ: