ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Բաքու ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը մամուլի ասուլիս է հրավիրել COP29 կլիմայական համաժողովի շրջանակում։

«Թուրան» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում կալանավորված կլիմայական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին  ի  պատասխան  նա նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս իշխանությունների քննադատների ազատ արձակման օգտին, և ինքը այդ հարցը բարձրացնելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

«Անկախ կլիմայական այս համաժողովից, մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարության միջև քաղաքական քննարկումների մաս:Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է. Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են»,-ասել է Բերբոքը։

Նա նշել է,որ նաև դեպքեր, որոնք սերտորեն կապված են Գերմանիայի հետ, օրինակ՝ տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի երկրից հեռանալու արգելքը, որի մասին մանրամասն խոսել է այստեղ Բաքու իր վերջին այցի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ունեցած քննարկումներում։

«Որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ուզում եմ ասել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Դրանք ազդում են նաև Բունդեսթագի գերմանացի պատգամավորների վրա և անհամատեղելի են ԵԽ-ում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- ընդգծել է Անալենա  Բերբոքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի