Ալիևը հայտարարել է, թե արտաքին ուժերը Բաքվի դեմ նոր ծրագրեր են մշակում ՀՀ-ի միջոցով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում, խոսել է երկրի առջև ծառացած խնդիրների մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Թիվ մեկ խնդիրը մեր ռազմական հզորության ավելացումն է։ Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը մնացել են անցյալում, ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների ի հայտ գալն ու մեր շուրջը լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական ​​միտումները մեզ ստիպում են մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ մյուս խնդիրը ԼՂ-ի վերականգնումն է․ «Բայց եթե մենք քիչ ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապագայում կարող ենք խնդիրների առաջ կանգնել»։

Ըստ Ալիևի՝ «Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում» և չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և Արցախում էթնիկ զտման հետ։

«Թեև խոսքով ասում են, բայց նրանց գործերը, քաղաքականությունը, քայլերը լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա նախ նշել է, թե, իբր, վերջին 3-4 տարիների ընթացքում Ադրբեջանի «միջազգային դիրքերն է՛լ ավելի են ամրապնդվել և կարողացել են ստիպել ամբողջ աշխարհին ընդունել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի» և էթնիկ զտման արդյունքները, ապա հակասել ինքն իրեն՝ հայտարարելով, թե արտաքին շրջանակները, չկարողանալով մարսել «իրենց հաղթանակը, նոր ծրագրեր են մշակում Ադրբեջանի դեմ»։

«Հենց սրանում է մեդիա արշավների նպատակը, սևացնող ու զրպարտչական արշավների՝ այդ թեման պահել օրակարգում և ապրել հույսով, եթե Ադրբեջանը երբևէ սայթաքի, թուլանա, կրկին սկսել մեր դեմ կեղտոտ գործերը։ Մենք պետք է իմանանք դա։ Ադրբեջանի իշխանությունները դա գիտեն, հասարակությունը ևս պետք է իմանա։ Դրա համար մենք չենք կարող թուլանալ։ Հայաստանը և նրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի և վերջնագրի լեզվով խոսելն անհնար է լինելու։ Մենք պատրաստ ենք, ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի ինտենսիվ զինման ու սեփական բանակի հզորացման մասին խոսող Ալիևը բողոքել է Հայաստանի սպառազինումից՝ նշելով, թե «ամրապնդում են դիրքերը ՀՀ-ի հետ պայմանական սահմանի վրա, քանի որ ցանկացած պահի Հայաստանից ցանկացած սադրանք կարելի է սպասել, իսկ հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ, զորավարժություններ անցկացնում օտար երկրների ու խոշոր տերությունների հետ, Արևմտյան երկրներից Հայաստան է ուղարկվում զենք ու զինամթերք»։

«Այսինքն՝ ակնհայտ են որոշ արևմտյան երկրների՝ Հայաստանին մեր դեմ հանելու ծրագրերը։ Հայ ժողովուրդը նրանց համար ընդամենը գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ​​ճնշման տակ պահելու, Հայաստանի տարածքն օգտագործելու Ադրբեջանի և մյուս հարևանների համար սպառնալիքի աղբյուրներ ստեղծելու և դրանով իսկ սեփական շահերն ապահովելու համար»,-ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի