ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ում արված գրառման մեջ։ «Արդյունավետ քննարկումներ ունեցան մեր դիտորդների հետ սահմանազատման վերջին գործընթացի և Առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ»,- ասված է գրառման մեջ։

