Փաշինյանն ասաց՝ իրենց օրակարգը բալանսավորված քաղաքականությունն է, ոչ թե ԵՄ անդամ դառնալը․ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Քաղաքականություն իրականացնող առաջին դեմքն ասաց, որ իրենց օրակարգը բալանսավորված քաղաքականությունն է, ոչ թե ԵՄ անդամ դառնալը»,-այսօր ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի քարոզարշավի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Ես կարծում եմ՝ այս առումով քաղաքացիական պայմանագիրը պետք է ժողով անի ու վերջնական ճշտի, թե իր կուսակցության անդամներից որը ինչ պետք է ասի»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել էր 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Սեպտեմբերի 16-ից տրվել է ստորագրությունների հավաքման մեկնարկը։ 60 օրվա ընթացքում` մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ նախաձեռնությունը պետք է կարողանա հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի նախաձեռնող խումբը հանրաքվեի դրվող նախագիծը ներկայացնի ԱԺ։ Եթե իշխող մեծամասնությունը մերժի այն, ապա ստիպված կլինեն 300 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որը հանրաքվեն կդարձնի պարտադիր՝ առանց ԱԺ-ի հավանության։