Ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սամվել Գասպարյանը: Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:

«Երեք անգամ վիրահատել եմ ծունկս, սակայն դրանից հետո էլ ցավերը հետապնդում էին ինձ: Վերջնական որոշման համար բավականին ժամանակ ունեի և հիմա որոշեցի, որ առողջությունս առաջնահերթ է: Ավարտում եմ պրոֆեսիոնալ կարիերան: Որոշումը շատ դժվար տրվեց ինձ: Միշտ ինձ սպորտում եմ տեսել ու հիմա էլ հեշտ չի լինելու»,-ասել է Գասպարյանը:

Նա ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նվաճում էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կամ դառնում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, այդ ժամանակ ևս ծնկի վնասվածքը եղել ու անհանգստացրել է իրեն:

«Բնական է, որ ափսոսանք ունեմ, բայց սպորտից չեմ հեռանալու ամբողջապես: Գուցե կմնամ վարչական ոլորտում, դեռևս ոչինչ հստակ չէ»,-ասել է նա:

 

Ծանրորդ Սամվել Գասպարյանը 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր է: Երեք անգամ (2019, 2022, 2024) դարձել է Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: