Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու օրվա ընթացքում Անկարայի նախագահական համալիրը կհյուրընկալի դաշինքի անդամ 32 երկրների ղեկավարներին, ինչպես նաև հազարավոր դիվանագետների, լրագրողների և ֆորումի այլ մասնակիցների: Գագաթնաժողովի օրակարգում են ՆԱՏՕ-ի զսպման և պաշտպանության դիրքերի ամրապնդումը, եվրատլանտյան անվտանգությունը, պաշտպանական ծախսերը, դաշինքի ռազմավարական զարգացման նպատակները, ինչպես …

