Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
31.07.2026 | 11:21
Կյանքից հեռացել է աշխարհի չեմպիոն Ֆրանկո Բարեզին
31.07.2026 | 11:15
Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսպանիան զինվորականների է տեղակայում Սեուտայում՝ Մարոկկոյի հետ սահմանին կարգուկանոնը վերականգնելու համար, այն բանից հետո, երբ հազարավոր միգրանտներ ներխուժել են այդ փոքր իսպանական տարածք, գրում է AP-ը։

Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Սեուտայի իշխանությունները դիմել են Մադրիդի կենտրոնական կառավարությանը՝ սահմանային ճգնաժամը կարգավորելու համար լրացուցիչ ուժեր տրամադրելու խնդրանքով, որը հինգշաբթի սրվել է սահմանային ցանկապատն անցնել փորձող մարդկանց մեծ բազմության պատճառով։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ զինված ուժեր կուղարկի՝ օգնելու Քաղաքացիական գվարդիային «պահպանել անվտանգությունը Սեուտա քաղաքում»։ Այն նաև հայտարարել է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կմիանա Ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկային ուրբաթ Սեուտա այցի ժամանակ։

«Իրավիճակը լիակատար քաոսային է։ Հնարավոր չէ ճշգրիտ թվեր նշել, բայց հազարավոր միգրանտներ են անցնում»,- Associated Press-ին ասել է Սեուտայում սահմանը հսկող ասոցիացիայի ներկայացուցիչ Ռաշիդ Սբիհին՝ հավելելով, որ սահմանը «լիովին փլուզվել է»։

Իսպանական կառավարության պատվիրակությունը Սեուտայում հայտնել է, որ հինգշաբթի քաոսի ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ: Այն չի տրամադրել մահվան հանգամանքների մանրամասները: Տեղական իշխանությունների տվյալներով՝ այս տարի տասնյակ մարդիկ են մահացել Սեուտա հասնելու փորձ կատարելիս:

Իսպանիայի և Մարոկկոյի միջև սահմանին լարվածությունը սրվել է չորեքշաբթի իսպանական էքսկլավ հասնելու փորձ կատարող միգրանտների հոսքի աճից հետո։ Նրանք փորձում են Սուետա հասնել հիմնականում լողալով։

Մարոկկոյի իշխանությունները հրապարակայնորեն չեն մեկնաբանել սահմանային անցումները, իսկ Մարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։

Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարոկկոյի կառավարությունը «սերտորեն համագործակցում է» Իսպանիայի հետ իրավիճակը կարգավորելու համար, և որ Մարոկկոյի ոստիկանությունը կանգնեցնում է «բազմաթիվ մարդկանց», որոնք փորձում են հատել սահմանը։ Երկու երկրներն էլ համաձայնել են համատեղ աշխատել «բոլոր այն մարդկանց հնարավորինս շուտ վերադարձնելու համար, ովքեր անօրինական կերպով մտել են Սեուտա»։

Նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կերաշխավորի քաղաքացիների անվտանգությունը և երկրի սահմանների ամբողջականությունը, սակայն Իսպանիայի կառավարությունը չի կարող ազգային արտակարգ դրություն հայտարարել՝ ինչպես խնդրել էին տեղական իշխանությունները, միգրացիոն մտահոգությունների պատճառով։

Այս քաոսը հետևանքներ է առաջացրել Իտալիայում, որը միգրանտների համար մեկ այլ կարևոր ուղղություն է։ Վարչապետ Ջորջիա Մելոնին սպառնացել է կասեցնել Իտալիայի և Իսպանիայի միջև բաց սահմանային Շենգենյան համաձայնագիրը՝ «երկրի սահմանները պաշտպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», չնայած Իտալիան սահման չունի Իսպանիայի հետ։

Հյուսիսային Աֆրիկայի ափին գտնվող Սեուտա հասնելու համար միգրանտները հաճախ լողում են Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաքից՝ անցնելով շուրջ 5 կիլոմետր և հասնելով Իսպանիայի տարածք։ Մյուսները փորձում են անցնել մոտակա Բելյունեշ քաղաքից, որտեղից հեռավորությունն ավելի կարճ է։ Ըստ հրապարակման՝ սահմանը հատող մարդկանց տեսարանները հիշեցնում են 2021 թվականի մայիսի սահմանային ճգնաժամը, երբ ընդամենը երկու օրվա ընթացքում Սեուտա էր ներխուժել ավելի քան 8,000 միգրանտ։

Սեուտայի ​​տարածաշրջանային կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը կոչ է արել ազգային կառավարությանն արտակարգ դրություն հայտարարել՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, խնդրելով ոստիկանության ներկայության ավելացում և բանակի տեղակայում սահմանին՝ «սահմանի ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու համար»։ Չորեքշաբթի նա զգուշացրել էր, որ միգրանտների ընդունման կենտրոնները գերբնակեցված են՝ հարյուրավոր մարդիկ քնում են փողոցներում, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա ընթացքում տարածք է մուտք գործել ավելի քան 1500 միգրանտ։ Հազարավորներն էլ սահմանը հատել է գիշերը և հինգշաբթի։

Իսպանիայի ՆԳՆ-ն չի հաստատել վերջին մի քանի օրերին Սեուտա հասած միգրանտների թիվը, միաժամանակ, հայտարարել է, որ հաջորդ միգրացիոն զեկույցը կհրապարակի օգոստոսի 3-ին: Նախարարության տվյալներով՝ հուլիսի 15-ի դրությամբ՝ այս տարի Սեուտա է մտել շուրջ 3,000 միգրանտ ցամաքային կամ ծովային ճանապարհով։

Սեուտան Իսպանիայի տիրապետության տակ է 1580 թվականից ի վեր: Նրա քրիստոնյա և մահմեդական, իսպանացի և մարոկկացի բնակիչներն ու օրավարձով աշխատողների խառը բնակչությունը համեմատաբար ներդաշնակ է ապրում սահմանային ցանկապատի հետևում, որն Աֆրիկայից հուսահատ միգրանտները փորձում են հատել՝ Եվրոպայում ավելի լավ կյանք գտնելու հույսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի