Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի

Լուրեր

06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Բոլորը

Դատարանը մերժել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում էր Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հերքել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում 2025 թվականի հունիսի 5-ին արված հրապարակումը։ Փաշինյանն այդ օրն իր էջում գրել էր․ «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։ Քոչարյանը դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում էր, որպեսզի Փաշինյանը հրապարակի հետևյալ տեսքտը․

«Նախկինում իմ կողմից Կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք»։

Բացի այդ, պահանջում էր Նիկոլ Փաշինյանից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:

Դատարանը, սակայն, ոչ միայն մերժել է հայցադիմումը, այլ նաև Քոչարյանին պարտավորեցրել որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար Նիկոլ Փաշինյանին վճարել 200 000 դրամ։

Արաքս Մամուլյան