Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջին հանդիպումը։ Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ասել է, որ Ֆրանսիան կարող է ավելի արդյունավետ դերակատարում ունենալ «սիոնիստական ռեժիմի» հանցագործությունները կանգնեցնելու հարցում։ «Այսօր Իրանի և տարածաշրջանի ժողովուրդները խիստ տուժել են սիոնիստական ռեժիմի հանցագործություններից, այդ …

