ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ երթի ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե …

