Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան Newsweek-ի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև ԱՄՆ-ի և նախագահ Ջո Բայդենի հետ հարաբերություններին։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է PKK-ի, Գյուլենական շարժման դեմ բավարար գործողություններ չձեռնարկելու մեջ, հատկապես, երբ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) և հյուրընկալում Գյուլենին Փենսիլվանիայում գտնվող առանձնատանը։ Նշելով, որ ինքը և Բայդենը տարբեր …

