Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի վրայով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, որը կեղծ մարտագլխիկ է կրել: Չնայած Չինաստանի իշխանություններն այս փորձարկումն անվանում են սովորական, վերլուծաբանները նշում են, որ վերջին անգամ նման փորձարկում անցկացվել է 1980 թվականին։ Չինաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռն արձակվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 08:44-ին: «Հրթիռը խոցել է …

