Ալավերդիում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00–ին, «Ձեռամբ հյուսած» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի կունենա կարպետագործության և գորգագործության ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ծրագրի մասնակիցների 50 լավագույն աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Ծրագրի ընթացքում Ալավերդի համայնքում տեղի են ունեցել կարպետագործության և գորգագործության դասընթացներ՝ ներգրավելով համայնքի բնակիչներին՝ առանց տարիքային սահմանափակման։ Ուսուցանվել են կարպետագործության և գորգագործության տարբեր տեխնիկաներ՝ նպաստելով համայնքում դրանց պահպանությանը, փոխանցմանն ու համայնքի անդամների սոցիալական ներգավվածությանը։ Համայնքի լայն մասնակցությունն ապահովելու նպատակով տեղի են ունեցել ինտերակտիվ տեղեկատվական հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են հայկական կարպետների և գորգերի ստեղծման, ծագումնակաբանական, զարդանախշային և այլ առանձնահատկություններ:

Ծրագրի նպատակն էր Լոռու մարզի Ալավերդի համայնքում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, նպաստել հայկական գորգարվեստի և կարպետագործության գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, համայնքի սոցիալականացմանը, մշակութային և տնտեսական աշխուժացմանը, ստեղծագործականություն ու եկամուտներ գեներացնելու հնարավորությունների ընդլայնմանը: