Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսի վրայով

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսի վրայով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, որը կեղծ մարտագլխիկ է կրել: Չնայած Չինաստանի իշխանություններն այս փորձարկումն անվանում են սովորական, վերլուծաբանները նշում են, որ վերջին անգամ նման փորձարկում անցկացվել է 1980 թվականին։

Չինաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռն արձակվել է չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 08:44-ին:

«Հրթիռը խոցել է ծրագրված ջրային տարածքը, արձակումն իրականացվել է հրթիռային ուժերի ամենամյա զորավարժությունների շրջանակում»,- հաղորդում է պետական «Xinhua» գործակալությունը։

Պեկինը չի հայտնում, թե որ հրթիռն է փորձարկվել և ինչ հետագիծ է անցել։ Այնուամենայնիվ, «Xinhua»-ն նշում է, որ Չինաստանը «նախապես այդ մասին ծանուցել է համապատասխան երկրներին»։

Չինաստանը կանոնավոր կերպով փորձարկում է իր միջուկային զենքը երկրի ներսում և վերջին տարիներին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է արձակել Սինցզյան շրջանի Տակլիմական անապատի փորձադաշտում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի