«Երեխաներից մեկը վազեց մեզ մոտ ու ասաց՝ տիկին Անդրեասյան, հենց նոր Էլենն ընկավ վերևից»․ ինչ է պատմում Վեդիի դպրոցի տնօրենը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արարատի մարզի Վեդիի թիվ 2 դպրոցի 9-ամյա աշակերտուհու հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն և հանգամանքները պարզվում են։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից էլ հայտնեցին, որ այս պահին երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ապարատային շնչառությամբ անկայուն։ ԲԿ-ից մանրամասնեցին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից։ Երեխան վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 հիմնական դպրոցում։

Տնօրեն Նոնա Անդրեասյանը Factor.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ հինգշաբթի՝ ժամը 13։ 00-ի սահմաններում, 3-րդ դասաժամի ընթացքում։ 4-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչից խնդրել է դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց չի վերադարձել։ Տնօրենը ենթադրում է՝ աշակերտուհին երկրորդ հարկի աստիճանավանդակից է ցած ընկել։

«Ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, 9-րդ դասարանի երեխաներից մեկը վազեց մեզ մոտ ու ասաց՝ տիկին Անդրեասյան, հենց նոր Էլենն ընկավ վերևից։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երևակայի ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Որևէ մեկը վերևի հարկում չի եղել, մեզ համար էլ դեպքն ամբողջությամբ պարզ չէ։ Այս ընթացքում միաժամանակ դպրոցից զանգել ենք շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի մայրիկին, որի հեռախոսահամարն անհասանելի էր։ Դասվարը հետո ասել էր, որ մայրիկը հեռախոս չունի և զանգահարել ենք մեծ քրոջն ու ասել՝ ձեր երեխան վատ է»,- մանրամասնեց տնօրենը։

Անդրեասյանի խոսքով՝ աղջնակին տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երևան։
«Երեխայի վիճակը վատացել է Երևան- Վեդի ճանապարհին, փսխել է։ Մի պահ Արտաշատի ԲԿ են տեղափոխել, հետո՝ Երևան։ Երեխայի ձեռքը կոտրված է, գլխին ևս կոտրվածքներ կան»,- հավելեց նա։

Հետաքրքրվեցինք՝ դպրոցի աստիճանները բարեկա՞րգ վիճակում են, Նոնա Անդրեասյանը պատասխանեց, որ շենքը 1976 թվականին է կառուցվել, և մինչև օրս չի վերանորոգվել։

Մանյա Պողոսյան