ՔՊ-ում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնավորման նպատակահարմարության հետ կապված․ Հովիկ Աղազարյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնավորման նպատակահարմարության հարցը քննարկման առարկա դարձնելու համար, այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա ասաց, որ տեղյակ չէ, թե քանի պատգամավոր է միացել ստորագրահավաքին։

«Դա խմբակցության նախաձեռնությունը չէ, պատգամավորների նախաձեռնությունն է։ Դեռ չգիտեմ՝ ինչքան պատգամավոր է ստորագրել։ Առաջարկում ենք ՀՀ վարչապետին քննության առնել նրա պաշտոնավորաման հետագա նպատակահարմարության հարցը»,- փոխանցեց նա։

Պատճառների վերաբերյալ էլ իշխանական պատգամավորը նշեց, եթե նման հարց է բարձրացվում, նշանակում է՝ դժգոհություններ կան նրա աշխատանքից։

Գրիգոր Մինասյանն արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 26-ից։

Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանի եղբայրը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է գտնվում։ Վերջերս նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միքայել Մինասյանն անցնում է 76 դրվագով: Ըստ մեղադրանքի՝ առանձնպես խոշոր չափով խարդախություն կատարելու, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար Մինասյանը ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն:

Իսկ Գրիգոր Մինասյանի հայրը՝ «Սբ․ Գրիգոր Լուսավորչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանը մեղադրվում է խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար։