Վրաստանի վարչապետի անունը հանվել է Բայդենի՝ համաշխարհային առաջնորդների ընդունելության ցուցակից

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընդունելությանը, որտեղ հանդիպում են համաշխարհային առաջնորդները և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Տեղեկությունը Civil Georgia-ին հաստատել են Վրաստանի կառավարության վարչակազմից։

Կոբախիձեի գլխավորած վրացական պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշնանային նստաշրջանի հետ կապված ավանդական ընդունելությանը Կոբախիձեի հրավերի չեղարկման մասին տեղեկությունն առաջինը տարածել էր «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությունը՝ Սպիտակ տան և Կոնգրեսի անանուն աղբյուրներին հղումով։ Ռադիոկայանը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին, նշել է, որ «վրացական իշխանությունների վերջին գործողություններն ու հայտարարությունները վկայում են ցնցող անհարգալից վերաբերմունքի մասին ժողովրդավարության և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ»։

Լրատվամիջոցը նշում է, որ Բայդենի վարչակազմում որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Վրաստանի  կառավարության հետ վերջին շփումն ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը վերջերս ասել էր, որ վրացական իշխանությունների հայտարարություններն ու գործողություններն «ավելի են մեկուսացնում Վրաստանն Արևմուտքից»։ Այս հայտարարությանը նախորդել էր դեսպանի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը, որտեղ վերջինը նշել էր, որ «ամերիկյան կողմը հասել է կրիտիկական սահմանագծի» վրաց իրավապահների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի