Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը նվազում է

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Այս տարվա օգոստոս ամսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 5,6 %: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։

Այսպիսով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղում է։ Նշենք, որ տարվա առաջին 4 ամիսներին 12-ամյսա ՏԱՑ-ը երկնիշ էր, մայիսից սկսեց նվազել։ Այսպես․ մայիսին 12-ամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 5,2 %, հունիսին՝ 7 %, հուլիսին՝ 6,2 %, օգոստոսին արդեն 5,6 %:

Գրանցած աճով օգոստոսին ևս առաջատարը արտաքին առևտրաշրջանառությունն է եղել։ Այսպես․ արտահանումը 1 տարում աճել է 58,1 %-ով՝ կազմելով 945 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 18,7 %-ով՝ կազմելով 1 մլրդ 208 մլն դոլար։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7,5 %-ով, շինարարության ծավալը՝ 24,8 %-ով, առևտրի շրջանառությունը 2,5 %-ով, ծառայությունների ծավալը՝ 8,5 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7,9 %-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 33 %-ով։

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9 %-ով։

Անժելա Պողոսյան