Քննարկվել են Հայաստանում ջրամատակարարման սակագնային քաղաքականության և ջրային ոլորտի ֆինանսավորման հարցերը

Լուրեր

18.11.2026 | 15:21
Պուտինը Թրամփի և Սի Ցզինպինի հետ հանդիպումից ակնկալում է գլոբալ փոխզիջումների որոնում
18.11.2026 | 15:17
Քննարկվել են Հայաստանում ջրամատակարարման սակագնային քաղաքականության և ջրային ոլորտի ֆինանսավորման հարցերը
18.11.2026 | 15:08
«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին
18.11.2026 | 15:00
Թրամփը, Պուտինն ու Սին չեն կարողանա բաժանել աշխարհը․ Ռիչարդ Ֆոնտեյնը՝ եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 14:52
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները
18.11.2026 | 14:49
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր շեմերը կարող են ճնշման գործիք դառնալ ԶԼՄ-ների դեմ․ լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել նախագիծը
18.11.2026 | 14:44
Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
18.11.2026 | 14:23
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները
18.11.2026 | 14:15
Հայաստանի Գավաթում հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը
18.11.2026 | 14:05
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը
18.11.2026 | 13:56
2025-ին նման դրվագ չեմ հիշում. Պապոյանը` ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին Գրիգորյանի պնդման վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:47
Սահմանադրական հիմնական բովանդակությունը հենց հռչակագիրն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:38
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ տուժածներ կան
18.11.2026 | 13:31
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովին
Բոլորը

Նոյեմբերի 18-ին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչների գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ֆինանսավորման մոդելները, սակագնային քաղաքականությունը, ջրային ենթակառուցվածքների զարգացումը և կեղտաջրերի կառավարումը։ Ղալամքարյանը ներկայացրել է նաև Ջրային կոմիտեն վերակազմավորելու և Հողի և ջրի կոմիտե ստեղծելու նախատեսվող փոփոխությունները։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ջրային ոլորտի երկարաժամկետ ֆինանսավորման ուղղությամբ։

Ջրային կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև զարգացման համագործակցության միջկառավարական խորհրդակցությունների շրջանակում այսօր Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հայաստանի զարգացման համագործակցության քաղաքականության ավագ պատասխանատու Անգելիկա Զյուլցենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Գերմանիայի «Վերականգնման վարկերի բանկի» (KfW), Հայաստանում Գերմանիայի դեսպանության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչները, ՋԿ նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն ու ոլորտային պատասխանատուներ։

Քննարկման առանցքում եղել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կառավարման, կեղտաջրերի կառավարման, ջրային ենթակառուցվածքների զարգացման, ոլորտային ռազմավարական ծրագրերի մշակման, ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ֆինանսավորման մոդելների ու սակագնային քաղաքականության հարցերը։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու նախատեսվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու ջրային ենթակառուցվածքների զարգացումը Կառավարության առաջնահերթություններից են և արտացոլված են նաև առաջիկա հինգ տարիների կառավարության ծրագրում։

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ կապված Ջրային կոմիտեի վերակազմավորման և Հողի և ջրի կոմիտեի ձևավորման հետ։ Մասնավորապես, անդրադարձել է կառույցի գործառույթների ընդլայնմանն ու ջրային ոլորտի փոխակերպման՝ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականին։

Գերմանական կողմն ընդգծել է ջրային ոլորտում երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման հարցում համագործակցելու պատրաստակամությունը՝ կարևորելով ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ տեխնիկական աջակցության ծրագրերը։ Կարևորվել է նաև գերմանական մասնավոր հատվածի ներգրավումը ապագա մրցույթներում։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են Հայաստան-Գերմանիա համագործակցության շարունակականության և ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման կարևորությունը՝ պայմանավորվել շարունակել նոր ծրագրերի մշակման նպատակով խորհրդակցությունները»։