Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
18.11.2026 | 13:09
Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:00
Ինչու Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ վարչության հերթական նիստին
18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
Բոլորը

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի միջև բանավեճ է տեղի ունեցել աշխատավարձերի, աղքատության մակարդակի և տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

Մանուկյանը նախարարից հետաքրքրվեց, թե Հայաստանում աշխատողների քանի տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում, և որքան է նվազագույն աշխատավարձ ստացողների մասնաբաժինը։ Նա նշեց, որ չնայած կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշներին՝ բնակչության զգալի մասը շարունակում է ապրել աղքատության մեջ։

«Կարո՞ղ եք ասել՝ քանի տոկոսն է մեր աշխատողների միջին աշխատավարձից ավելի ցածր ստանում, այսինքն՝ բնակչության քանի տոկոսը, և հաջորդը՝ նվազագույն աշխատավարձ քանի տոկոսն են ստանում: …Ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է, շատ ֆանտաստիկ է, տնտեսական աճ, գումարները շատացել է, ամեն ինչը բարձրացել է, ամեն ինչը թույն, բայց ժողովուրդը աղքատ է ապրում․ Շիրակի մարզում 50%-ի մատույցներում է շուրջ աղքատության մակարդակը»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում մեդիան աշխատավարձն ավելի ցածր է, քան միջին աշխատավարձը, ինչը նշանակում է, որ աշխատողների կեսից ավելին միջին ցուցանիշից ցածր աշխատավարձ է ստանում։

Միաժամանակ Հովհաննիսյանն ասաց, որ չի հիշում՝ աշխատողների քանի տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստանում, սակայն հիշատակեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանին։

«Չգիտեմ՝ քանի հոգի է նվազագույն աշխատավարձ ստանում, բայց ես ինչքան հիշում եմ, օրինակ, պարոն Կարապետյանը ստանում էր մինչև Ազգային ժողովի պատգամավոր լինելը նվազագույն աշխատավարձ»,- ասաց նախարարը։

Արձագանքելով նախարարի խոսքին՝ Մեսրոպ Մանուկյանը հեգնանքով նկատեց, որ Հովհաննիսյանը հիշում է Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը, սակայն չի կարողանում հստակ թվեր ներկայացնել երկրի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

«Ողջունելի է, որ Դուք Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց անհասկանալի է, որ մեր երկրի տնտեսության մեջի թվերը չգիտեք: Ինչ էի ուզում խնդրել Ձեզ․ այդ որ հանձնարարելու եք ինձ թվերն ուղարկեն, շատ եմ խնդրում, հանձնարարեք մի հատ էլ Ձեզ տան, որ համ Դուք իմանաք, համ ես իմանամ»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով աղքատության խնդրին՝ Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ կառավարությանը հաջողվել է տարեցտարի նվազեցնել աղքատության մակարդակը, սակայն ընդունեց, որ նվազման տեմպերը բավարար չեն եղել։

Նախարարի խոսքով՝ կենսաթոշակների բարձրացումը և առողջության ապահովագրության համակարգի ներդրումը պետք է նպաստեն բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը։

«Աղքատությունը կարողացել ենք նվազեցնել և աղքատությունը նվազեցրել ենք ամեն տարի: Աղքատությունը նվազե՞լ է այն չափով, ոնց որ մենք ու դուք կուզեինք․ ասեցի արդեն՝ ոչ: …Թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը էապես փոխելու է այս պատկերը»,- նշեց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան