Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
Քաղաքականություն
18.11.2026 | 14:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Հրաժեշտի հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, և պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։ Կողմերը քննարկել են նաև հայ-ճապոնական համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերը և առաջիկա բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունը՝ ստորև․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը շահագրգռված հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։
Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

