Ակտիվիստ Արթուր Չախոյանն անցյալ տարվա նոյեմբերին պնդել էր, թե Մաշտոցի պողոտայում չորացած արևելյան սոսիներ են տնկվել։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերքել էր, թե նորատունկ սոսիները չորացած են։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը Չախոյանի ուղիղ հեռարձակումից հետո հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն՝ վանդալիզմ համարելով ակտիվիստի գործողությունները և ընդգծելով, որ դրանք բացասական ազդեցություն կունենան ծառերի կենսունակության վրա: Չախոյանն …