Թուրքիայի պետական էներգետիկ Botaş ընկերությունը բրիտանական նավթային խոշորագույն Shell ընկերության հետ հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման 10-ամյա պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ Անկարայում ստորագրված գործարքը ենթադրում է, որ Shell-ը 2027 թվականից Թուրքիային տարեկան կտրամադրի մոտավորապես 4 միլիարդ խորանարդ մետր LNG, ինչը կազմում է 2023 թվականի Թուրքիայի գազի …

