Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը հրաձիգները պայքարում էին 50մ մրցատարածությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։ «Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 50մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։ Երիտասարդների թիմային պայքարում Մարի …

