Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Քաղաքականություն
12.12.2024 | 09:46Դեկտեմբերի 11-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա). տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։