Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Ողջունելով հյուրերին՝ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։ Նա մատնանշել …

