Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռակոծել են Հայֆա քաղաքից հյուսիս ընկած Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ռամաթ Դավիդ» բազան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։ «Իսլամական դիմադրության մարտիկները «Ֆադի-1» հրթիռներով հրթիռակոծել են «Ռամաթ Դավիդ» բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Լիբանանյան դիմադրության հարձակմանն են ենթարկվել նաև Յարուն և Քֆարդջելադի բնակավայրերի մոտ տեղակայված իսրայելական զինվորականների հավաքատեղիները։

