Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ WCIT 2024-ը, որն անցկացվում է«Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։ WCIT 2024-ի հանդիսավոր բացմանը՝ խոսելով միջոցառման կարևորության մասին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու մեր …

