Հարավային Կորեայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Յունի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Կորեայի Հանրապետության Ազգային ժողովն օրինագիծ է ընդունել մշտական հատուկ դատախազ նշանակելու մասին, որը հետաքննություն է անցկացնելու նախագահ Յուն Սոկ Յոլի՝ ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ: Նախաձեռնությանը պաշտպանել է 210 պատգամավոր, 63-ը դեմ է հանդես եկել, ևս 14-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է Yonhap-ը։

Հետաքննությունը վերաբերում է ապստամբության շուրջ կասկածներին։

Հարավային Կորեայի օրենսդրության համաձայն՝ խոսքը սահմանադրական իշխանությունների աշխատանքը խաթարելուն ուղղված գործողությունների մասին է։

Նախագահը չի կարող վետո դնել մշտական հատուկ դատախազի մասին օրինագծի վրա։ Ենթադրվում է, որ հետաքննությունը կազդի նաև հակահետախուզության հրամանատար Յո Ին Հյունի վրա։

Խորհրդարանը նաև բանաձև է ընդունել՝ Յուն Սոկ Յոլին ու յոթ այլ պաշտոնատար անձանց ձերբակալելու կոչով։ Նրանց թվում են ռազմական դրության նախաձեռնող, պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոնգ Հյունը և բանակի շտաբի պետ Պարկ Ան Սուն, որը պատասխանատու էր անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար։

Նախագահը և մի քանի պաշտոնյաներ հետաքննվում են պետական դավաճանության և իշխանության չարաշահման մեղադրանքով։ Նրանց արգելվում է լքել երկիրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի