Իրանը պատրաստվում է առաջիկա օրերին Իրաքի տարածքից հարված հասցնել Իսրայելին։ Հարվածը պետք է հասցվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, Axios-ին հայտնել են իսրայելական հետախուզության երկու աղբյուրներ: Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Իսրայելն ակնկալում է, որ Իրանը մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ կկիրառի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին նախօրեին ասել էր, որ Իսրայելը …

