Թուրքիան վերաբացում է 2013 թվականից փակված Սիրիայի հետ սահմանային անցակետը՝ սիրիացիների հայրենիք վերադարձի համար

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան բացում է Սիրիայի հետ սահմանային «Յայլադաղը» անցակետը՝ կառավարելու միլիոնավոր սիրիացի միգրանտների անվտանգ և կամավոր վերադարձը հայրենիք։ Duvar-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք բացում ենք «Յայլադաղը» սահմանային դարպասը անցումների համար՝ կանխելու ցանկացած խցանումներ և հեշտացնելու երթևեկությունը։ Մենք նաև կկառավարենք ներգաղթյալների կամավոր վերադարձի գործընթացը»,- ասել է Էրդողանը։

Սիրիայի հյուսիս-արևմուտքում մոտ գտնվող «Յայլադաղը» անցակետը փակ է 2013 թվականից՝ սահմանի մոտ մարտերի պատճառով։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ երկիրը կաշխատի սիրիացի ներգաղթյալների անվտանգ և կամավոր վերադարձի համար։ Թուրքիան ընդունել է շուրջ 3 միլիոն սիրիացի միգրանտների և փախստականների, ինչը նրան դարձնում է քաղաքացիական պատերազմից փախած սիրիացիների ամենամեծ հյուրընկալող երկիրը:

Սիրիայում նախագահ Բաշար Ասադի վարչակազմի տապալումից հետո Թուրքիայում բնակվող սիրիացիները սկսել են վերադառնալ իրենց հայրենիք։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հաթայի «Cilvegözü» սահմանային անցակետի մոտ մարդկանց հերթեր են գոյացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի