Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ավելի քան 1,3 միլիոն կողմնակիցներ մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) օգտին։ Այս մասին են վկայում հարցումները, գրում է Turkish Minute-ը։ CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ ապահովելով 37,7 տոկոս ձայն և պահպանելով …