ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների …

