Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնյան ենթարկվել է վարչական տույժի՝ արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելու հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության բաց տարածքում …

