Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

Սիրիայում հայտնաբերել են ԱՄՆ քաղաքացու, որը պատմել է, որ ձերբակալվել է յոթ ամիս առաջ քրիստոնեական ուխտագնացության ժամանակ ոտքով երկրի սահմանը հատելուց հետո, գրում է AP-ն։

Թրևիս Թիմերմանը, ըստ երևույթին, եղել է Սիրիայի տխրահռչակ բանտերից ազատված հազարավոր մարդկանց թվում այն ​​բանից հետո, երբ ապստամբները Դամասկոս են հասել՝ տապալելով նախագահ Բաշար Ասադին և վերջ տալով նրա ընտանիքի 54-ամյա կառավարմանը:

Համացանցում հայտնվել է Թիմերմանի մասնակցությամբ տեսանյութ։ Ոմանք սկզբում նրան շփոթել են Օսթին Թայսի հետ՝ ամերիկացի լրագրողի, որն անհետացել էր Սիրիայում 12 տարի առաջ: Տեսանյութում պատկերված տղամարդկանց խումբն ասում է, որ նրա հետ լավ են վերաբերվում և ապահով տուն կվերադառնա։

ԱՄՆ պաշտոնյաները դեռևս մեկնաբանություն չեն արել այս կապակցությամբ։

Ավելի ուշ Թիմերմանը հարցազրույց է տվել «Ալ-Արաբիա»-ին՝ ասելով, որ յոթ ամիս առաջ ապօրինի ոտքով անցել է Սիրիա արևելյան Լիբանանի Զահլե քաղաքից, այնուհետև կալանավորվել է: Նա նշել է, որ իրեն լավ են վերաբերվել կալանավայրում, սակայն լսել է, թե ինչպես են այլ երիտասարդների խոշտանգում:

«Ամեն ինչ լավ էր։ Ինձ կերակրել են, խմելու բան են տվել։ Միակ դժվարությունն այն էր, որ ես չէի կարողանում սանհանգույց գնալ, երբ ուզում էի։ Ինձ չեն ծեծել, և պահակները ինձ հետ վարվել են արժանապատիվ»,- ասել է ամերիկացին։

Հաղորդվում է, որ ԱՄՆ կառավարության գլխավոր բանակցող Ռոջեր Քարսթենսը այս շաբաթվա սկզբին մեկնել է Լիբանան՝ լրագրող Օստին Թայսի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հավաքելու ակնկալիքով:

Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կարծում է՝ Թայսը  ողջ է, և պարտավորվել է տուն վերադարձնել նրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի