29 Հուլիս 2024 | 10:48
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե, իբր, կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական բանակի Բերձորի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ Հիշեցնենք, որ …