Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի բուսաբանական այգու Ծարավ աղբյուր փողոցին հարող հատվածում պարսպապատման աշխատանքների վերաբերյալ։ Նա դժգոհում է, որ այգու շուրջ շարված բետոնե սյուներն ու քարե պարիսպը փակում են դեպի այգի տեսադաշտը։

«Բուսաբանական այգու ցանկապատ են կառուցում: Տխրեցի, երբ տեսա բետոնե սյուներ են ստեղծում, կարծում էի մետաղյա գեղեցիկ նախշերով ցանկապատ կլինի, և ճաղերի միջով փողոցից այգին կերևա: Հետո ինձ խաբում էի, որ գոնե բետոնե սյուների արանքներում կտեղադրեն ասածս մետաղյա ցանկապատը: Այսօր տեսա, որ սյուների միջև ընկած մասում պատ են շարում: Փակում են, որ այգին չերևա: ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, ի՞նչ կարիք կա այգին պատել: Ի՞նչ եք թաքցնելու այգու ներսում:  Ախր աշխարհի ո՞ր քաղաքակիրթ երկրում եք տեսել, որ այգին պատեն»,- գրել է Մարտիրոսյանը։

Factor TV-ն այսօր արձանագրել է, որ Աճառյան-Ծարավ աղբյուր խաչմերուկի հատվածից սկսվող և այգու ողջ երկայնքով ձգվող բետոնե սյուներ կան տեղադրված, իսկ որոշ հատվածներում արդեն քարե պատ է շարված։ 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Factor.am-ին փոխանցեցին, որ այգու տարածքն ընդգրկված է բարեկարգման աշխատանքների մեջ, որում ներառված է նաև պարստապատումը։ 

«Նախագծով հաստատված է՝ սյուների մեջտեղում քարեր պետք է շարվեն։ Թե  ինչ սկզբունքով է ընտրվել հենց այս եղանակով պարիսպներ կառուցել, չեմ կարող ասել, թեմայից տեղյակ գործընկերոջ հետ չի ստացվում այս պահին կապի դուրս գալ։ Նախկինում ևս այդտեղ քարե շարվածք է եղել»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Անի Թամրազյան