Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարիամ Կարապետյանը պարեկային ծառայությունում է 2021 թվականից՝ հիմնադրման օրվանից։ Աշխատանքը մարտահրավերներով լի է, հաճախ ստիպված են բարդ որոշումներ կայացնել, անգամ վտանգել կյանքը, բայց ծառայությունը գրավում է նաև կանանց։ Վթար, հրդեհ, սպանություն, ինքնասպանություն․ ծառայության օրերն անկանխատեսելի են, պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման։

«Բազմաթիվ խնդիրների եմ բախվել, բայց ոչ մի օր չեմ մտափոխվել, որ անցա ծառայության։ Ինձ հետաքրքրիր է ամեն օրը»,- ասում է Մարիամը։

Յուրաքանչյուր ահազանգ Մարիամի համար մի նոր փորձություն է։ Ասում է՝ ամենակարևորն արագ կողմնորոշվել, քաղաքացիներին ճիշտ օգնություն ցույց տալ և ձեռք բերել նրանց վստահությունը։ Հեշտ գործ չէ, բայց դա է պարեկային ծառայողի առաքելությունը։

«Ոչ սթափ վարորդների դեպքում հնարավոր է մի փոքր վրդովված միջադեպ, խոսակցություն, բայց հարթում ենք»,- ընդգծում է պարեկային ծառայողը։

Բայց երբեմն իրավիճակը հարթել չի հաջողվում․ աշխատանքի ամբողջ բարդությունը Մարիամը զգացել է ծառայության 10-րդ ամսում, երբ ծեծկռտուք է տեղի ունեցել և ինքը տեղափոխվել է հիվանդանոց։ Ծառայության 3,5 տարվա ընթացքում հենց այդ օրն է Մարիամի համար ամենադժվարը եղել, բայց նույնիսկ այդ միջադեպից հետո չի զղջում իր ընտրության համար։ Ասում է՝ դրանից հետո ավելի է կայացել որպես պարեկային ծառայող։

Պարեկային ծառայողի աշխատանքի դժվարությունները կապված են ոչ միայն ֆիզիկական ուժի հետ։ Շատ կարևոր են հոգեբանական պատրաստվածությունը և արտակարգ իրավիճակներում սթափ գործելու կարողությունը։

Որ պարեկի աշխատանքն անկանխատեսելի է, Factor TV-ի անձնակազմը համոզվեց հենց նկարահանման ժամանակ․ կարգախումբը դիակի հայտնաբերման մասին ահազանգ ստացավ։

Աշխատանքը թիմային է, կարևոր է չկոտրվել ու չհիասթավել, նաև գործընկերներին քաջալերել նույնիսկ ամենաբարդ պահերին․ այսպես է Մարիամը հաղթահարում ծառայության ընթացքում հանդիպած մարտահրավերները։

Թեև զբաղվածությունը մեծ է, լեյտենանտ Մարիամ Կարապետյանը վստահեցնում է՝ անձնական կյանքը չի ստորադասում աշխատանքին։ Իսկ աշխատանքը նվիրումի ու պատասխանատվության մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան