Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Կրեմլը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից հետո, նույնպես հայտարարել է Կիևի կողմից «սուրբծննդյան զինադադարից» հրաժարվելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախօրեին նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է Սուրբ Ծննդի նախօրեին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակում իրականացնել, ինչպես նաև Սուրբ Ծննդյան զինադադար հայտարարել։ Նույն օրը ՌԴ ԱԴԾ-ն գերիների փոխանակման մեր առաջարկները ներկայացրեց Մոսկվայում Հունգարիայի դեսպանատուն, սակայն, դատելով սոցիալական ցանցերում Զելենսկիի, ինչպես նաև նրա շրջապատի արձագանքից, ուկրաինական կողմը մերժել է Օրբանի բոլոր առաջարկները»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նախօրեին Օրբանն ասել էր, որ առաջարկել է Ուկրաինային հրադադար հաստատել Ռուսաստանի հետ Սուրբ Ծննդյան կապակցությամբ և իրականացնել ռազմագերիների լայնածավալ փոխանակում, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իբր, մերժել է այդ գաղափարը։

«Մենք առաջարկել ենք սուրբծննդյան զինադադար և լայնածավալ գերիների փոխանակում: Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժել և բացառել է դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է Վիկտոր Օրբանը X-ում:

Սա նրա պատասխանն էր Զելենսկիի թվիթին, որը վերաբերում էր Պուտինի հետ Օրբանի զրույցին:

«Մենք բոլորս հուսով ենք, որ Վիկտոր Օրբանը գոնե Մոսկվայում հեռախոսով չի զանգի Ասադին՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները»,- գրել էր Զելենսկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի