ՀՀ-ում զինված հեղաշրջման նախապատրաստման գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել․ Factor TV-ն զրուցել է հավաքագրված անձանցից մեկի հետ, որը պնդում է, որ իրեն գումարի դիմաց ՀՀ-ից տարել են ՌԴ, վարժական հավաքներում ներգրավել, որ հետո ՀՀ-ում ռազմական ճանապարհով իշխանափոխություն իրականացնեն։ Նա պատմել է․ «Առաջին օրը շտաբի պետը կանչեց, պայմանագրերը ստորագրեցինք, Արտյոմ է անունը, Ռոստովի հայերից …

