Վրաստանի խորհրդարանի նախագահը Մակրոնին «խորհուրդ է տվել» հրաժարական ներկայացնել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է երկրում նոր նախագահական ընտրություններ նշանակի։ Ըստ նրա՝ դա կարող է օգնել կարգավորել քաղաքական ճգնաժամը Ֆրանսիայում։

«Ես չեմ պատրաստվում միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը պաշտպանում է նախագահ Մակրոնի հրաժարականը, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լավ լուծում լինել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար»,- գրել է վրացի քաղաքական գործիչը X սոցիալական ցանցում։

Մակրոնը հունվարի 6-ին դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը «շատ ավելի ագրեսիվ» է դարձել հարևան երկրների նկատմամբ և փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահի խոսքերը սուտ է անվանել և նրան խորհուրդ տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել է ոչնչացնելու նպատակով»։

Դեկտեմբերի 23-ին Ֆրանսիան հայտարարեց նոր կառավարության կազմը՝ Ֆրանսուա Բայրուի վարչապետ նշանակվելուց հետո։ Շատերը պահպանել են իրենց պաշտոնները կամ տեղափոխվել այլ գերատեսչություններ։ Միաժամանակ, մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են ներառվել կառավարության կազմում, այդ թվում՝ LFI-ը և սոցիալիստները (PS):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի