«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել

Լուրեր

20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
Բոլորը

Բեռլինում կայացած «Կամավորների կոալիցիայի» հանդիպման մասնակիցները վերահաստատել են Ուկրաինային երկարաժամկետ և համակողմանի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, ինչպես նաև Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացնելու մտադրությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կողմերը կրկին ընդգծել են Ուկրաինայի համար «համապարփակ, արդար և տևական խաղաղության» հասնելու հանձնառությունը։ Որպես ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված առաջին քայլ՝ հանդիպման մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել համաձայնել ամբողջ ձմեռային ժամանակահատվածում էներգետիկ հրադադարի հաստատմանը։ Բացի այդ, ընդունված համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է Սև ծովում անվտանգ նավարկությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանից պարենային ապրանքների արտահանմանը։

Փաստաթղթի հեղինակները նաև դատապարտել են Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների դեմ Ռուսաստանի հարվածները։ Նրանք հայտարարել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին, այդ թվում՝ բալիստիկ հրթիռները որսալու համար նախատեսված միջոցների մատակարարման միջոցով։ Ձմռան նախաշեմին դաշնակիցները մտադիր են լրացուցիչ ջանքեր գործադրել Կիևին հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր տրամադրելու համար։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են Ուկրաինային քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ֆինանսական և քաղաքացիական աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտադիր են ամբողջությամբ կատարել 2026 թվականին Ուկրաինային ռազմական տեխնիկայի, աջակցության և զինծառայողների պատրաստման համար 70 միլիարդ եվրո տրամադրելու խոստումը, ինչպես նաև 2027 թվականին պահպանել առնվազն համադրելի մակարդակի աջակցությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու ծրագրերին։ Կոալիցիայի երկրները մտադիր են շարունակել քայլերը՝ կրճատելու ռուսական նավթի և գազի արտահանումից ստացվող եկամուտները, խստացնելու պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը, սահմանափակելու ապօրինի ֆինանսական հոսքերը և հակազդելու ռուսական «ստվերային նավատորմի» գործունեությանը։

Փաստաթղթում կրկին հաստատվում է աջակցությունն Ուկրաինայի եվրոպական ու եվրատլանտյան ձգտումներին։ Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ հնարավոր հրադադարից հետո Կիևը պետք է ստանա «հուսալի և իրավաբանորեն պարտադիր անվտանգության երաշխիքներ», որոնք կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի հետ։Դրանք կարող են ներառել Ուկրաինային հետագա ռազմական, ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը, հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներին մասնակցությունը, ինչպես նաև եվրոպական երկրների ղեկավարությամբ բազմազգ ուժերի տեղակայումը։

Հանդիպման մասնակիցները ողջունել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատրաստակամությունը՝ համաձայնելու անհապաղ հրադադարին և սկսելու առարկայական բանակցություններ։ Նրանք աջակցություն են հայտնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մասնակցությամբ։

Հայտարարության հեղինակները կրկին ընդգծել են, որ միջազգային սահմանները չպետք է փոփոխվեն ուժի կիրառմամբ, իսկ Ուկրաինայի՝ սեփական անվտանգության ապահովման մեխանիզմներն ու դաշինքներն ինքնուրույն ընտրելու իրավունքը պետք է լիովին հարգվի։ Նրանք նաև հիշեցրել են, որ Ռուսաստանի սառեցված պետական ակտիվները կմնան արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը և չի փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի