Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցով որոշեց Հայաստանի տարածք խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառել և հաստատել ներմուծման ընթացակարգը: Նախագծով առաջարկվում է 6 ամիս ժամկետով կիրառել քանակական սահմանափակում ՀՀ տարածք ներմուծվող ընտանի տեսակների կենդանի խոզերի՝ քանակով ոչ ավելի, քան 25 հազար հատի նկատմամբ։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ վերլուծություններիի, հայրենական սպառողները նախընտրում են քիչ ճարպային …

