Անկարայում նախօրեին TUSAŞ ռազմարդյունաբերական գործարանում իրականացված ահաբեկչությանն ի պատասխան՝ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել Իրաքի և Սիրիայի հյուսիսում, հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։ Նշվում է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ PKK-ին պատկանող 32 օբյեկտ, վնասազերծվել են մեծ թվով ահաբեկիչներ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 23-ին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված …

