Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը․ Փաշինյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել․

«Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է:

Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար:

Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան:

Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսները, այլեւս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված եւ բարոյական ապրելու հանրային կամ հանրության որեւէ անդամի ձգտումը:

Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաեւ, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլեւս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի եւ մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը:

Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի եւ կործանման ճանապարհ է եւ այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին: Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձեւեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը եւ այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել:

Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է եւ առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ:

Իսկ ու՞ր մնաց հայրենիքի՝ պետության պաշտպանությունը: Ուժեղացավ. որովհետեւ երբ հերոսականությունը ոչ թե ուրիշ, առանձնահատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կլինի ամոթ եւ ոչ թե մի լուռ բայց տարածված «լեգիտիմությամբ» պարուրված՝ թե բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զավակներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից, որ բանակ չգնանք. ես ու՞ր, հերոսությունն ուր»:

Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ: Հույս ունենք հայրենիքի համար զոհվելու կարիք չի լինի, բայց եթե լինի, այո՛, պիտի նաեւ զոհվենք հայրենիքի համար ու երբ ապրելու մեջ արդեն հերոսացել ենք, չենք մտածի, թե հերոսը ես չեմ, հերոսությունը հեռու է, ուրիշի եւ ոչ թե իմ անելիքն է: Ու այս պարագայում իմ/քո զոհվելու պատրաստակամությունը կլինի ոչ թե հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսությունը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կլինի խորը գիտակցություն, պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ, որովհետեւ չի լինի քիչ հերոսների ուսերին դրված անտանելի բեռ:

Ու երբ խաղաղ կյանքում հերոսացած կլինես/կլինեմ/կլինենք, խաղաղությունը պաշտպանելը կնույնականացնես հայրենիքդ՝ պետությունդ պաշտպանելու հետ եւ ոչ թե հերոսանալու միակ տարբերակը կլինի պատերազմելն ու զոհվելը, այն ընկալմամբ, թե խաղաղության ու ապրելու մեջ ոչ մի հերոսական բան չկա:

Խաղաղության ու ապրելու մեջ կան հերոսական բազմաթիվ բաներ ու դա նախ պետք է իմանալ ապա եւ պետք է իրագործել: Սա է հերոսությունը առօրեականացնելու եւ առօրյան հերոսականացնելու իմ թեզը»: