Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, Իրանի հետ հարաբերություններին, Ադրբեջանի իրական նպատակներին և հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր զարգացումներին։ Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան և տարածաշրջանային նախագծերը՝ փորձագետն ընդգծել է Թեհրանի հետ շփումների կենսական նշանակությունը հատկապես ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին: 

Այս համատեքստում Պետրոսյանը շեշտում է, որ Հայաստանի խնդիրը պրոցեսները վերահսկելն է. «Հայաստանը ոչ թե պետք է արձագանքի խնդիրներին, այլ պետք է փորձի, ձգտի կանխել էդ խնդիրները»: Նա զգուշացրել է ամերիկյան պատժամիջոցներին կամ պահանջներին հետևելու դեպքում Իրանի կողմից հնարավոր ռիսկերի մասին՝ նշելով, որ «հայկական կողմը որևէ կերպ չպետք է սահմանափակի Իրանի հետ համագործակցությունը Միացյալ Նահանգների պահանջով կամ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների համատեքստում»: Փորձագետի պնդմամբ՝ եթե Հայաստանը միանա ամերիկյան պատժամիջոցներին, իրանական հարվածը լինելու է շատ կոշտ: Իրանի հետ երկխոսության պահպանումը, ըստ նրա, կարևոր է նաև «Իրանի վարքագիծը» կառավարելի պահելու համար։

Խոսելով Բաքվի վարած քաղաքականության և այսպես կոչված «խաղաղության օրակարգի» մասին՝  փորձագետն ընդգծել է երկու երկրների ընկալումների արմատական տարբերությունը. «Ադրբեջանի մոտեցումը խաղաղության նկատմամբ շատ տարբեր է… Իրենց պատկերացրած խաղաղությունն ու մեր պատկերացրած խաղաղությունը այլ են»: Բաքվի հիմնական նպատակը, ըստ նրա, շատ ավելի գլոբալ է. «Ադրբեջանը ունի այս պահին շատ ավելի մեծ նպատակներ և փորձում է, ձգտում է դիրքավորել Ադրբեջանը որպես տարածաշրջանում միջին պետություն»:

Ստեղծված իրավիճակում Արմեն Պետրոսյանը կարծում է, որ «Հայաստանը խնդիր ունի իր շուրջ անվտանգային միջավայրը կառավարելի պահելու»:

Գնահատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլն ու հնարավոր զարգացումները՝ փորձագետը նշել է, որ իրավիճակի սրումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին. «Այս պահին ոչ Հայաստանին է պետք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելը և ոչ էլ հակառակը։ Ռուսաստանն ունի շատ ավելի կարևոր խնդիր Ուկրաինական պատերազմում»:

Նրա կանխատեսմամբ՝ կողմերի միջև սկսվելու է «ակտիվ առևտրի փուլ», որտեղ փորձ է արվելու գտնել ընդհանուր եզրեր։ Որպես հնարավոր փոխզիջումային գործարք՝ Արմեն Պետրոսյանն ուղիղ նշել է. «…ես չեմ բացառում օրինակ  ատոմակայանի կառուցումը Ռուսաստանի կողմից, երկաթգծի վերադարձնելը Հայաստանին»: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան