Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով ավագ խորհրդական Արի Լայթսթոունին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի նշանակությունը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու գործում։ Նշվել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո երկկողմ կապերի տարբեր ուղղություններով արագ զարգացումը գոհունակություն է առաջացնում։ Այս համատեքստում ընդգծվել է 2026 թվականի փետրվարի 10-ին Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի կարևորությունը՝ երկկողմ կապերի ինստիտուցիոնալ հիմքերի հետագա ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների սահմանման տեսանկյունից։

Քննարկվել են Խարտիայի իրականացման շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը, ինչպես նաև առաջիկա ժամանակահատվածում կոնկրետ նախագծերի և ճանապարհային քարտեզների սահմանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ամերիկյան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցերին։ Այս համատեքստում նշվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա և «Ադրբեջանի II միջազգային ներդրումային ֆորումի» շրջանակում էներգետիկայի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների ներդրումը երկկողմ ռազմավարական գործընկերության տնտեսական հիմքերի ամրապնդման գործում։Ներկայացվել է տեղեկատվություն Ադրբեջանի կողմից իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանի էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ ներուժի  զարգացմանը, Միջին միջանցքի ընդլայնմանը, ներդրումների խթանմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Ընդգծվել է, որ TRIPP նախագիծը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Ադրբեջանի տարածքով նրա Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության ապահովման և տարածաշրջանային ավելի լայն տարանցիկ հնարավորությունների ձևավորման գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին և ներկայացրել իր երկրի դիրքորոշումը։

Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ադրբեջանա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն ուղղված ջանքերի շարունակման և ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական արդյունքներով համալրելու կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի